«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարող է ինչ-որ ցուցումներ տալ, ասել՝ եկել ես Լոնդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ինչի՞ ես եկել ընդհանրապես։ Ալիևը կարող է ինքն իրեն էնքան արտոնություն տալ, որ մեր երկրի ղեկավարին նման բան ասել, ու պատասխան չկա։ Ցավալին դա է»,- այսօր Նորատուսի եկեղեցու բակում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
Նա Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Ալիևի հայտարարությանն ու Փաշինյանի պահվածքին՝ ասել է․ «Թող Ալիևին պատասխանի, որ լվացել, ոտների տակ է առել, փալաս է դարձրել։ Պետությունը գտնվում է անվտանգության ծայրաստիճան ռիսկերի արանքում, կնոջ հետ ման է գալիս, մի օր՝ Լոնդոն, մի օր՝ Բեռլին։ Ձի են քշում, ինչ են անում․ Ալիևն էլ իրենց է քշում, մենք էլ ենք քշելու իրենց՝ սատանային քշելու ենք։ Սա՞ է պետական գործիչը, պետության շահերը ներկայացնողը»։