Միջազգային

Վերջին հրաժեշտը Խամենեիին․ չնայած ԱՄՆ-ի հարվածներին՝ մարդկանց հոսքը չի դադարում

Վերջին հրաժեշտը Խամենեիին․ չնայած ԱՄՆ-ի հարվածներին՝ մարդկանց հոսքը չի դադարում

Չնայած ԱՄՆ-ի վերջին ավիահարվածներին, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի մոտ՝ սպասելու նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իրանի պետական ​​հեռարձակողի տվյալներով՝ Գերագույն առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար նրա ծննդավայր են ժամանել 27 պետություններից ավելի քան 4700 օտարերկրացիներ։

Հիշեցնենք, Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների արդյունքում։

Նրա հրաժեշտի արարողությունը չի կարողացել անցկացվել մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների պատճառով, ինչի պատճառով իշխանությունները հետաձգել են միջոցառումը՝ հղում անելով ենթակառուցվածքների պատրաստման անհրաժեշտությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image