Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի բացումը դրական արդյունքերի կբերի․ Փաշինյանը՝ Մյունխենում

Հայ-թուրքական սահմանի բացումը դրական արդյունքերի կբերի․ Փաշինյանը՝ Մյունխենում

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

«Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել Թուրքիա, մենք մտածում էինք միայն մարդասիրական դրդապատճառների մասին, բայց ընթացքում տեսանք Թուրքիայի դրական արձագանքը, և եթե դա դրական քաղաքական արդյունքներ ունենա, ավելի լավ։  Բայց մեր սկզբնական նախաձեռնությունը բացառապես մարդասիրական էր»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից միլիոնավոր մարդիկ են տուժում, և Հայաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Սահմանի բացումը դրական արդյունքների կբերի»,- եզրափակեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում որոշ քաղաքական պայմանավորվածությունն են ձեռք բերվել։ «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, որովհետև հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը դրական կլինեն ոչ միայն մեր տարածաշրջանում զարգացումների համար, այլ նաև միջազգային իրավիճակի համար»,-եզրափակեց Փաշինյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image