Հարցազրույց

Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել` իր ազգականներին ներգրավելով

Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել` իր ազգականներին ներգրավելով

2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնական հրապարակը: Ըստ ծրագրի, քաղաքի կենտրոնական հրապարակի բարեկարգումից հետո պետք է տեղադրվեին արձաններ եւ լուսաձայնային շատրվաններ: 2 տարի է անցել, սակայն համայնքապետը խոստացած շատրվանները չի տեղադրել:

Մեր տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ նախագիծ կար, որ քաղաքի հրապարակում Գարեգին Նժդեհի արձանը պետք է տեղադրվեր, որպես ուժի եւ հաղթանակի սինվոլ, սակայն կառավարությունն այդ առաջարկությանը ոչ միայն չի պատասխանել, այլ՝ արգելել է Նժդեհի արձանի տեղադրումը: ՔՊ-ական համայնքապետն էլ, որոշել է, որ Նժդեհի փոխարեն մի քանի մարտիկների արձան կտեղադրի կենտրոնական հրապարակում, սրանով ցույց տալով մեղրեցու անկոտրում, մարտական ոգին:

Մեզ պատմեցին, որ հրապարակի բարեկարգման համար համայնքապետը ոչ մի տենդեր չի հայտարարել, բարեկարգումը կատարվել է համայնքապետ-ընկեր –սանիկ շրջանակներում, գումարների մի մասը մսխվել է, սակայն աշխատանքը մինչեւ վերջ չի կատարվել: Ասացին նաեւ, որ այդ ամենը կատարվել է առանց քաղաքաշինական և օրենքով նախատեսված փաստաթղթերի։

Մի քանի հարց ուղղեցինք համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին: Որքան գումար է հատկացվել քաղաքի կենտրոնական հրապարակի բարեկարգման համար. «Համ կապը լավ չի, համ էլ՝ արշավի եմ գնացել, կլինի՞ վաղը խոսենք»: Աշխատանքի ժամին արշավ եք գնու՞մ. «Խի պիտի չգնամ ո՞ր, ով ա ասել, որ իրավունք չունեմ գնալու աշխատանքի ժամին: Տեղակալներ ունեմ, իրենք բոլոր հարցերով զբաղվում են, իմ մոտ ազատ գրաֆիկա, ես համայնքապետ եմ, ես ամեն տեղ կարամ գնամ, որ ժամին ուզեմ, որտեղ ուզեմ կարամ գնամ, էսօր էլ՝ երեխաների հետ արշավ եմ եկել, երիտասարդական խորհուրդն ա»: Կասեք, ինչո՞ւ չեն տեղադրվել լուսաձայնային շատրվանները. «Մասնագետները եկան նայեցին, խորհուրդ չտվեցին այդտեղ շատրվանները տեղադրելու: Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականից, արժեքը չեմ կարող հիշել՝ մոտ 4-5մլն. դրամ կարող է լինել: Շատրվանները տեղադրվելու են ուրիշ պուրակում, այդ մրցույթը եղել ա:

-Համայնքապետարանի կողմից տենդեր հայտարարվե՞լ է աշխատանքները կատարելու համար, քանի՞ ընկերություն է հայտ ներկայացրել եւ ո՞ր ընկերությունն է կատարել աշխատանքները:

-Ինչ պարտադիր է տենդեր լինել, տենդեր պետք չի լինի, մենք այդ ամենը եռակողմ պայմանագրով ենք արել, գնում ենք կատարել՝ համայնք-կոմբինատ-հիմնադրամ: Տենդեր չի եղել, մենք առաջարկել ենք, տեսնենք ով, ինչ կարա, հարցում ենք արել, գները պայմանավորվել ենք, մարդիկ գնումը արել են, բերել են մեզ տվել, մենք էլ՝ տեղադրել ենք, մենք անձամբ ենք տեղադրել, ոչ մեկը չի եկել տեղադրել, մեր կոմունալ ծառայության աշխատակիցներն են տեղադրել:

-Մի քանի տարի առաջ նախագիծ կար, որ Գարեգին Նժդեհի արձանը պետք է տեղադրվի քաղաքի կենտրոնում, այդպես էլ չտեղադրվեց արձանը, ինչո՞ւ:

-Դա Բագրատ Զաքարյանի ժամանակ է եղել, ուզեցին դնել, հետո համապատասխան մարմիները թույլ չեն տվել տեղադրել:

-Իսկ Դուք որեւէ թույլտվությո՞ւն ունեք արձանները տեղադրելու, օրինակ՝ ԿԳՄՍՆ-ից:

-Դա համայնքային տարածք է, պետք չի ինձ ոչ մեկից թույլտվություն վերցնել, գտել եմ, որ պետք ա տեղադրվի՝ տեղադրել եմ:

-Այդ արձանները որպես մշակութային արժեքնե՞ր են, թե՞ քաղաքի տեսքն են ապահովում:

-Մեղրին 1700-ականներից միշտ էլ եղել է պատերազմական իրավիճակներում, տեղադրված արձանները որպես պահապան մարտիկներ են ներկայացված, խոսում է այն մասին, որ Մեղրին պաշտպանված է:

-Քանի՞ արձան եք տեղադրել, յուրահատուկ արձաններ են, եւ ի՞նչ են խորհրդանշում:

-Ոչ, սովորական արձաններ են, Տիգրան Մեծը եւ զինվորներն են հագուստներով: Ես գիտեմ, թե ովքեր են Ձեզ զանգել, բողոքել, ովքեր են ինչ ասել, դրանք Մեղրիի դավաճան խավն ա, չուզող խավն ա: Մենք տեղադրել ենք, ով եկել ա տեսել, բոլորն էլ շնորհակալություն են հայտնել եւ գոհ են: 12հազար բնակիչ ունեցող Մեղրիից՝ 150 մարդ ա դեմ եղել այդ արձաններին, ինձ թվում է, որ 12հազար բնակչության մեջ այդ 150 մարդը կարծիք չի ձեւավորում, դա միայն իրենց կարծիքն է: Մնացած էլ գտել են, որ ճիշտ ենք արել, Մեղրիում պետք է այդպիսի արձաններ լինի:

-Մենք դեմ չենք, որ արձաններ եք տեղադրել, հարցնում ենք, թե որքան գումար է ծախսվել այդ բարեկարգման, արձանների տեղադրման եւ լուսաձայնային շատրվանների վրա:

-Ձեզ գրել են, հիմա էլ Դուք ուզում եք ինձ հարցնել, ես փոքր երեխա չեմ, այդ ամեն ինչը հասկանում եմ, ովքեր, որ Ձեզ դիմել են, ասեցի՝ դրանք ովքեր են: Չեմ կարող ասել, թե համայնքի բյուջեից որքան գումար է եղել: Հիմնական գումարը մեզ տրամադրել է «Մեղրի-Ագարակ» հիմնադրամը: Համայնքի բյուջեին ես աշխատում եմ չկպնեմ, ես կարողանում եմ օգնություններ բերել:

-Ի՞նչ կապ կա համայնքապետարանի եւ հիմնադրամի միջեւ:

-Մենք խնդրում ենք իրենց, ներկայացնում ենք մեր ծրագրերը, իրենք գտնում են` եթե ճիշտ ա, պետք ա, իրենք այդ գումարները տալիս են: Առանձին կառույց է՝ ամեն մեկը իր գործն ա անում:

ՀԳ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ոչ միայն հրապարակի բարեկարգումը, այլ համայնքում իրականացրած աշխատանքները ֆինասնավորվում է «Մեղրի –Ագարակ» հիմնադրամի կողմից, գնումները կատարվում են մեկ անձից՝ համայնքապետի հորեղբոր տղայից՝ Ռուբեն Անդրեասյանից:

Նշենք, որ հորեղբոր տղայի` Ռուբեն Անդրեասյանի կինը` «Արևիք» արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն` Հասմիկ Մարկոսյանը նաև «Մեղրի –Ագարակ» հիմնադրամի խորհրդի անդամ է։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image