Քաղաքականություն

Ինչ կտա Քըլըչ-Ռուբինյան հանդիպումը

Ինչ կտա Քըլըչ-Ռուբինյան հանդիպումը

Հայ-թուրքական սահմանին կայանալիք Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումը Հայաստանին որեւէ լավ բան տալ չի կարող: Այդ հանդիպմանը չի կարելի լուրջ վերաբերվել, համոզված է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանի հետ կվերականգնի հարաբերույթունները, երբ ամբողջությամբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ հայ ադրբեջանական հարաբերությունները պայմանավորված են այսպես կոչված, խաղաության պայմանագրով, բայց խնդիրը նույնիսիկ դա չէ, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ տանում են այն քաղաքականությունը, որը կոչվում է «ավելիից ավելին»,-«Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ վաղը հայ-թուրքական սահմանին նախատեսված է երկու երկրների հատուկ բանագնացների հանդիպումը: Հանդիպման մասին նախ ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին, ապա ՀՀ ԱԳՆ-ն, փաստացի, հաստատեց տեղեկությունը:

Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է, որ հայաստանը որեւէ  էական դաշնակից չունի, որ Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարվել է պոտենցիալ դաշնակիցներից եւ մենակ է մնացել  Թուրքիայի ու Ադրբեջանի դիմաց, նրանք շարունակ ավելացնում են պահանջները:

«Բնականաբար, նրանք չեն կարող ասել՝ միանգամից Երեւանն ենք ուզում, նրանք փուլ առ փուլ  են  ուզելու: Հայաստանը չունի դաշնակիցներ, Փաշինյանը՝ անձնապես, հրաժարվել է դաշնակիցներից, փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի նախագաի հետ եւ  հասկանալով, որ այլեւս հետդարձի ճանապարհ չի կարող ունենալ, իսկ Միացյալ Նահանգները չեն կարողանում այն դերը կատարեն, ինչը նախկինում կատարում էր Ռուսատանը, օբյեկտիվորեն գիտակցում է, որ այլեւս չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ այլ ելք չունենալով՝ զբաղված է ժամանակ շահելով»-բացատրում է Երվանդ Բոզոյանը:

Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե Հայաստանում չձեւավորվի այնպիսի քաղաքական բեւեռ, որը կկարողանա իրավիճակը  ճիշտ գնահատել եւ հասարակությանը այլընտրանք առաջարկել, Հայաստանը կմնա այս վիճակում եւ քայլ առ քայլ կգնա հատված-հատված կտրտման:

Հավելենք, որ  Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպումը Վիեննայում էր: Վաղվա հանդիպումը նրանց 5-րդ հանդիպումն է լինելու: Ուշագրավ է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր  Մարգարայի անցակետ, որը վերանորոգելու համար 1 միլիարդ դրամ է ծախսվել, բայց անցակետը, ինչպես ակնկալում էին Հայաստանի իշխանությունները, մինչեւ այժմ չի գործում: Թուրքիան չի բացում ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես Քըլըչն ու Ռուբինյանն էին պայմանավորվել իրենց վերջին հանդիպմանը՝ ամենասեղմ ժամկետներում բացել սահմանը նշված խմբերի համար: Մարգարայի անցակետը առայժմ միայն «տեսարժան վայր» է, որը ցույց են տալիս բարձրաստիճան պաշտոնյաներին ու դեսպաններին:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image