Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր էլ են հպանցիկ քննարկվել։ Մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Չնայած ԳՇ-ում, մեր տեղեկություններով, գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել: Դա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՔՊ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ՝ մինչեւ 2026 թ. հերթական ընտրությունները կյանքի կոչել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետեւանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը, ըստ իշխանական հաշվարկի, մոտ 10 հազարի մասին է, սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։ Նույն փաթեթի մեջ Հայկ Սարգսյանն է փորձել իր հեղինակած, բայց ՔՊ-ի կողմից մերժված առաջարկները ներառել, մասնավորապես, գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայելու, սակայն ՔՊ-ականները պնդել են նախկին դիրքորոշումը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսար...
Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings...
Նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսք...
Ցանկացած իրավիճակում՝ անձնական կյանքում, աշխատանքում, քաղաքականության մեջ, պատերազմում և այլն հաղթան...
«Ամիրյանը Բաքվում գնդակահարված 26 կոմիսարներից էր»...
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Պապ թագավորի հետ է փորձում նույնացվել, իսկ Ամիրյան փողոցը թագավորի ան...
«Հրապարակ». Ես ցավում եմ երկրիս համար, երկիրս չպիտ...
Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ թշնամանքի խորացման ճանապարհն են բռնել: Հայտարարութ...
×
❮
❯