Հասարակություն

Նոր, գեղեցիկ ջուր հայկական շուկայում

Նոր, գեղեցիկ ջուր հայկական շուկայում

Օրերս նկատեցինք, որ նոր ջուր է հայտնվել խանութներում: Պարզվեց, որ ոչ թե ջուրն է նոր, այլ ջրի շիշը` տարան: Մեզ հայտնի պլաստիկի ու ապակե շշերին ավելացել է նոր` ալյումինե շշով ջուր` «Արարատ» անվանումով: 
Պարզեցինք, որ սա «ՍԻԼ» արտադրողի նորույթն է շուկայում եւ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, առաջին հերթին շրջակա միջավայրի պաշտպանությամբ, քանի որ ալյումինը բնական նյութ է եւ միջավայրը չի աղտոտում` այն վերամշակման է ենթարկվում եւ նորից օգտագործվում` նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Այսինքն, ալյումինե շշերի ընտրությունը` որպես խմիչքի տարա, կարող է ոչ միայն նվազեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշերի օգտագործումը, այլև նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և կայուն զարգացմանը, քանի որ ալյումինե շշերի վերամշակումը տեղի է ունենում բավականին արագ եւ քիչ ծախսատար է, դա նպաստում է նաև ռեսուրսների պահպանմանը: 

Ալյումինե շշերը նաեւ ավելի դիմացկուն են, քան ջրի պլաստիկ շշերը, հեշտ չեն մաշվում, դեֆորմացվում կամ կոտրվում: Շատ հարմար են տեղափոխման համար` օրինակ, արշավների մեկնելիս, ճամփորդելիս, սպորտդահլիճներում մարզվելիս: Ալյումինի շշերն ապակու նման չեն փշրվում, պլաստիկ շշերի նման չեն տաքանում կամ ծակվում: Մետաղական նյութի շնորհիվ ալյումինե շշերը նաեւ որոշ չափով կարողանում են պահպանել ըմպելիքների ջերմաստիճանը՝ ինչպես սառը, այնպես էլ տաք՝ ապահովելով ավելի երկար խմելու հնարավորությունը: 
Եւ ամենակարեւորը` ալյումինե շշերն ավելի երկարակյաց են, բազմակի օգտագործվելու ենթակա: Եթե պլաստիկ շիշը մեկանգամյա օգտագործման է, ապա ալյումինը կարելի է երկար օգտագործել, այն յուրօրինակ թերմոսի դեր կարող է խաղալ, օրինակ` աշակերտական պայուսակում դպրոց տարվել եւ այլն: 

Ալյումինի շշերը մի առավելություն էլ ունեն` թույլ չեն տալիս բակտերիաներ բազմանան ջրի մեջ՝ ապահովելով ջրի անվտանգությունը եւ պաշտպանելով մարդկանց առողջությունը: Այդ շշերը կարելի է հեշտությամբ լվանալ, ախտահանել եւ երկար օգտագործել:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Արարատ» ջրին, ապա այս ջրի նաեւ դիզայնն է աչք շոյող ու հաճելի: Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ որտեղ են վաճառում «Արարատ» ջուրը: Պարզվեց «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետները, այլ խանութներ, որոշ ռեստորաններ արդեն իսկ ունեն իրենց վաճառքում «Արարատ» ջուր: Այն մի փոքր գնային առումով գերազանցում է պլաստիկ շշերով վաճառվող ջրին` առանց գազի «Արարատը» 800 դրամ արժի, գազավորվածը` 900, բայց գնային տարբերությունը միանգամայն արդարացված է:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image