Միջազգային

Պուտինը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի․ ինչ է պնդում Զելենսկին

Պուտինը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի․ ինչ է պնդում Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բախվում է աճող ներքին խնդիրների՝ կապված վառելիքի մատակարարման և լոգիստիկայի խափանումների հետ։

Sky News-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ռուսների շրջանում վելի ու ավելի շատ հարցեր են առաջանում բենզինի և դիզելային վառելիքի պակասի և մատակարարման շղթաների գործունեության վերաբերյալ։

«Պուտինը բախվում է մարդկանց կողմից բազմաթիվ ներքին հարցերի. «Որտե՞ղ է բենզինը։ Ի՞նչ պետք է անենք։ Ինչպե՞ս կարող ենք ապրել առանց լոգիստիկայի։ Առանց դիզելային վառելիքի՞»։ Դա իսկապես շատ դժվար է», - ասել է Զելենսկին։

Նրա կարծիքով, Ռուսաստանի առաջնորդը զգուշանում է հանրային արձագանքով, ներքին մարտահրավերներով և հանրային տրամադրությունների փոփոխությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image