Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը և Ռումինիայի գլխավոր հյուպատոսին հայտարարում պերսոնա նոն գրատա։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս միջոցառումը պատասխան է Բուխարեստի կողմից Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության հետ կապված համաձայնությունը չեղարկելուն և դրա ղեկավարին ոչ ցանկալի անձ հայտարարելուն», - ասվում է հայտարարության մեջ։