Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հունվարի 30-ին որոշել է Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցում փաստացի բնակվող, 2018 թվականին ծնված Միխայիլ Կոնստանտինովիչ Կոնդրատեւին, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, վերցնել սկզբնական հաշվառման։ Այդ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Միխայիլի մայրը՝ 1982թ․ ծնված Ելենա Վալերեւնան, դատարանի վճռով դատապարտվել է 8 տարի ազատազրկման (դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2021թ․ սեպտեմբերի 15-ին)։ Իսկ երեխայի հայրն անհայտ է։ Միխայիլ Կոնդրատեւը Դիլիջանում ապրում է 1993թ․ ծնված Եկատերինա Դմիտրիեւնա Բայնովայի խնամքի տակ։ Նրան պահում, խնամում եւ դաստիարակում է մեկ այլ ռուս կին՝ Եկատերինա Բայնովան։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 10-ին համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը որոշել է Դիլիջան քաղաքի բնակչուհի Եկատերինա Դմիտրիեւնա Բայնովային Միխայիլ Կոնստանտինովիչ Կոնդրատեւի խնամակալ նշանակել։ Նաեւ խնամակալին զգուշացվել է, որ նա բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին պարտավոր է տեղեկացնել Դիլիջան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին։
Հասարակություն
«Հրապարակ»․ 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯