Հասարակություն

Ռոմանոսին դեռ անձնապես չեմ հասել,  բայց ես նրան էլ եմ դատի տալու. Արա Մկրտչյան

Ռոմանոսին դեռ անձնապես չեմ հասել,  բայց ես նրան էլ եմ դատի տալու. Արա Մկրտչյան

Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի՝ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին: Քասախի համայնքապետ Արա Մկտչյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը. «Համայնքի մանկապարտեզի  վերանորոգման գումարի կեսը տրամադրեց համայնքը, կեսը՝ պետությունը: Աշխատանքները արել վերջացրել ենք, կառավարությունից գումար չենք ստացել: Պատճառաբանում են, որ ժամանակին շինարարները աշխատանքերը չեն ավարտել: Գումարը եկել է,   մարզպետարանը պայմանագիր չկապեց մեզ հետ եւ գումար չտվեց, ասելով,որ ավարտական ակտերը չկա: Եթե ժամկետով ուշացնում է շինարարը, մենք օրենքով յուրաքանչյուր ուշացված օրվա համար շինարարին տույժ, տուգանքի ենք ենթարկում: Դա դեռ ամբողջը չի, 8 ծրագիր ավարտել ենք, գրեցին, որ դուք սուբվենցիոն ծրագրից դուրս եք մնացել, դա էլ չֆինանսավորեցին, դրանով էլ մենք դատարան ենք մտել, մոտավորապես՝ 20 մլն. դրամի մասին ա խոսքը»: 

Ըստ Մկրտչյանի՝ այս ամենի պատճառը ոչ միայն ՀՀԿ անդամ լինելն է, այլ նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում էր համայնքը իր «տիրապետության» տակ վերցնել եւ սկսվեց թշնամանք. «Ռոմանոսին դեռ անձնապես չեմ հասել, բայց ես նրան էլ եմ դատի տալու, որ չարաշահել է պաշտոնական դիրքը եւ ապօրինի գործունեություն է ծավալել  եւ խոչընդոտել է համայնքի զարգացմանը: Ասեմ, որ ինքը համայնքում 6 հոգանոց «դուխով»  թիմ ուներ, ավագանու անդամներ էին, որոնց ես լիազորություններից զրկեցի օրենքով նախատեսված ձեւերով: Դրանից հետո մարզպետը դիմեց առաջին ատյան, վերաքննիչ ու վճռաբեկ, սակայն մենք ճիշտ դուրս եկանք: Իրենք օրենքի խախտում են արել եւ 1.5 տարի է ավագանու ընտրություններ չեն նշանակում»: 

-Պարո՛ն Մկրտչյան, եթե ավագանի չկա, ինչպե՞ս եք որոշումները կայացնում: 

-Համայնքի զարգացման համար չենք կարողանում որոշում կայացնել, աշխատում ենք նախկին օրենքի ուժով հաստատված բյուջեով, որը մեր մինիում խնդիրները լուծում է: 

-Եվ որքա՞ն կտեւի այս իրավիճակը:

-Դա էլ իրենք գիտեն:

-Նորանշանակ մարզպետին հանդիպե՞լ ե՞ք, ի՞նչ հարաբերությունների մեջ եք, փորձե՞լ եք լեզու գտնել: 

- Մեսրոպյանի հետ 1 անգամ հանդիպում եմ ունեցել, խնդիրը եղել է Քասախ համայնքում ծառացած քաղաքական եւ տնտեսական խնդիրների լուծումը, խոստացել է, որ կաջակցի, մինչեւ հիմա ոչ մի դրական պատասխան չկա: Ես մի քանի անգամ նախարարությանն եմ նամակով գրել եւ ստացել զրոյական պատասխան, արդյունքում տուժում է համայնքը:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image