Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը այսօր Ստեփանակերտում ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:
Նրան հարց ուղղեցինք իր և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումներից, որը մի քանի օր է` քննադատում էին համացանցում, նաև հարցրինք Միքայել Արզումանյանի կալանավորումից, բայց Բալասանյանը շարունակ կրկնում էր` Էսօր տոն օր ա, այլ հարցերի չեմ պատասխանում: Նա միայն Բերձորն ու Աղավնոն հանձնելու մասով ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուսումնասիրե՞լ եք»:
Hraparak.am-ը հարցրեց նրան` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Փոռուխի և Քարագլխի հանձնելու մասով որևէ բան կա՞ր գրված, որ դա էլ հանձնեցին, բայց Բալասանյանը շրջանցեց այդ հարցը ու չպատասխանեց:
Մենք մի քանի անգամ նորից հարցրինք` ինչպե՞ս հանձնվեցին Փառուխն ու Քարագլուխը կամ ո՞վ հանձնեց, բայց Բալասանյանն այդպես էլ անպատասխան թողեց այդ հարցը:
Մանրամասն` տեսանյութում