Քաղաքականություն

Այստեղ ենք եկել, որովհետև ՀՀ հաջորդ վարչապետը հենց այստեղ է

Այստեղ ենք եկել, որովհետև ՀՀ հաջորդ վարչապետը հենց այստեղ է

«Ժողովուրդ ջան, մենք հավաքվել ենք այսօր այստեղ, որովհետև հենց այստեղ է այս պահին գտնվում Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց իհարկե սա չէ այն վայրը, որտեղ ինքը պիտի գտնվի ընդհանրապես։ Նա պիտի գտնվի Հայաստանի Հանրապետության հրապարակի Կառավարության շենքում»,- այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից Էդգար Ղազարյանը։ Հակակոռուպցիոն դատարանում, հիշեցնենք, քննվում է գործարար, բարեր Սամվել Կարապետյանի գործը։

«Այսպես եմ ասում, քանի որ պրն Կարապետյանի՝ Կառավարության շենքում գտնվելն է հենց խաղաղություն ու անվտանգություն բերելու մեր ժողովրդին։ Իր այնտեղ գտնվելն է մեր ժողովրդին հաջողություններ բերելու։ Ժողովրդի ուժը կասեցնել հնարավոր չէ ոչ մի պարագայում»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image