Տարեմուտին պարգեւավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգեւատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։ Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգեւավճարներ են ստացել միայն ՔՊ-ականները, մյուսները՝ չնչին գումարներ կամ ոչինչ։ Ի դեպ, անգամ օրենսդիրներն են վրդովված գործադիրում բաժանված պարգեւավճարների չափից, համարում են, որ դա անարգանք է, երբ պառլամենտական համակարգ ունեցող երկրում պատգամավորներին 3 մլն դրամ են տալիս, իսկ փոխնախարարներին՝ 4.5-5 մլն։ Ի դեպ, դեռեւս 2025 թվականի ապրիլին Փաշինյանը կառավարության նիստում հետեւյալ եզրահանգմանն էր եկել, որ կառավարությունն իր գլխավորությամբ վատ է աշխատում, եւ յոթ տարի նույն դասարանում են մնացել, իսկ պարգեւավճարները սովորաբար տալիս են լավ աշխատանքի համար: Երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ վատ էիք աշխատում, նույն դասարանում էիք մնացել, բայց 6-7 մլն դրամ պարգեւավճար եք ստացել։ Սակայն նա խուսափեց պատասխանից, ասաց, թե կոնտեքստից կտրում ենք Փաշինյանի խոսքերը, իրենք էլ պարգեւավճար են ստացել լավ աշխատանքի համար․ «Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, եւ հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»։ Նկատի ունի առողջության ապահովագրությունը, որը քաղաքացիներից լրացուցիչ հարկ քերելու միջոց է:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները
Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արա...
Տաշիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկ, բո...
Մեզ հայտնեցին, որ այս պահին տաշիրցիները չեն կարողանում բժշկական օգնություն կամ խորհրդատվություն ստան...
×
❮
❯