Շարունակում է օրակարգային մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների սահմանազատման ու սահմանագծման հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասուլիսի ժամանակ առաջին անգամ անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ։ «Հրապարակը» զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի այս միտքը. «Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն դա իրանն է, դա նշանակում է՝ Ջերմուկի տարածքների, մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որ դրված են սեղանին, և որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում»:
- Սահմանազատումը իրականացվում է 1970-ականների քարտեզներով, եւ Հայաստանը պետք է բերվի 1988 թվականի փետրվարի 20-ից առաջվա իրավիճակին: Այսինքն՝ ինչ Ադրբեջանը ունեցել է, նույնը պետք է ունենա: Օրինակ՝ Տիգրանաշենը (Քյարքին), եթե այդ քարտեզով իրեն է, դա Փաշինյանը ուղղակի նվիրելու է Ադրբեջանին, անկլավները նույնպես տալու է: Ադրբեջանցիները գալու են Տիգրանաշեն, եւ ապրեն այնտեղ, նաեւ ճանապարհ է ապահովելու ադրբեջանցիների համար: Ոստիկանություն է դնելու, պոստեր է դնելու, բոլոր անկլավներն էլ Ադրբեջանը ստանալու է, ճիշտ ասած կասկածելի է, թե Ջերմուկի տարածքից իրենք հե՞տ կգնան, թե՞ ոչ: Հայերից ոչ մեկը չի գնալու ապրելու Արծվաշենում:
- Հայաստանի եւ Արդբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի կանոնակարգի 2-րդ հոդվածի,1-ին կետը սահմանում է. «Սահմանազատման գործընթացում Հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաեւ բոլոր նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթեր»: Կանոնակարգի ոչ մի հոդվածում չկա որեւէ կոնկրետ ժամանկահատվածի քարտեզի մասին խոսք: Ինչո՞ւ է նիկոլ Փաշինյանը որոշել սահմանազատում կատարել 1970-ականների քարտեզներով:
-Վարչապետը որոշել է անել եւ դա կանի: Այստեղ Հայաստանի շահն ուրիշ է, վարչապետի շահը՝ ուրիշ: Ինքն է որոշում, հայ ժողովուրդը ոչինչ չի որոշում, Ադրբեջանն էլ իր հերթին ուզում է, որ այդ թվականի քարտեզներով առաջնորդվի:
-Ռուսաստանի կողմից ապրանքների արտահանման սահմանափակման պատճառով տնտեսվարողներն անելանելի իրավիճակում են հայտնվել: Կխստանա՞ն այդ սահմանափակումներն, ւսը Ձեզ, թե՞ Հայաստանը կփորձի Ռուսաստանի հետ լեզու գտնել:
-Ռուսաստանը տնտեսական սահմանափակումները կիրառեց հունիս ամսին եւ մտադիր էլ չի այն փոխելու, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հետ չեն կանգնում Եվրամիություն գնալու իրենց քայլերից, անկախ նրանից, թե ինչ են հայտարարում: Նրանք կարող են հայտարարել, որ ԵԱՏՄ-ն իրենց համար շատ լավ կառույց է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, բայց ինչպես նշեց «Եդինայա Ռուսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռուսիայի» համագումարի ժամանակ, ռուսական կողմը այլես Հայաստանի խոսքին չի հավատում, միայն՝ գործերին, իսկ գործերով՝ իշխանություններն անում են ամեն ինչ Եվրամիությանն ինտեգրվելու համար, Եվրամիության չափորոշիչներն ու ստանդարտները Հայաստան բերելու համար, ինչը չի բխում ՌԴ շահերից: Այդ իսկ պատճառով, նա ուղղակի անցել է տնտեսական սահմանափակումների, ինչը գնալով ավելի է ուժեղանալու, որովհետեւ ընտրություններից արդեն անցել է 1 ամիս եւ ՌԴ նախագահի հետ չկա որեւէ հեռախոսազրույց կամ հանդիպում չկա: Անգամ ՌԴ վարչապետը չշնորհավորեց իրեն առաջին հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների ընտրություններում տարած հաղթանակի համար, նշեց, որ կցանկանան հետագայում Հայաստանի իշխանությունների հետ աշխատել եւ այլն, իհարկե, հասկացնելով, որ դա կլինի ԵԱՏՍ չափորոշիչները պահպանելու դեպքում: Վարչապետը նաեւ նշեց, թե կան խնդիրներ եւ հույս ունի լուծել դրանք, բայց հանդիպումից արդեն մի քանի օր է անցել, Ռուսաստանի կողմից ոչ մի սահմանափակում չի վերացվել, ոչ մի խնդիր չի լուծվել, իսկ սա նշանակում է, որ չի էլ լուծվելու: Առավել եւս, այդ հանդիպումից հետո ռուսական առաջին ալիքով հաղորդում է հեռարձակվում՝ պրանկների շոու հաղորդումը, որի ժամանակ ծաղրում են վարչապետին եւ խիստ քննադատում հայաստանցիներին, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների ապամոնտաժման քաղաքականությունը Ռուսաստանի կողմից չեղյալ չի հայտարարվել եւ հայկական տնտեսության կոլապսը աշնանը, ավելին ճիշտ՝ ձմռանը կխորանա: ԵԱՏՄ-ի մայիսի 30-ի որոշումը՝ 6 ամիս ժամկետ տալ Հայաստանին, լրանում է դեկտեմբերին, այսինքն՝ այդ դանդաղ գործողության ականը, որը դրված է մեր պետության եւ տնտեսության տակ, դա չի անջատվել եւ հետհաշվարկը ճգնաժամի կամ կոլապսի արագացված ձեւով ընթանում է: Թե ինչ զարգացումներ կլինեն՝ տնտեսական ահավոր ծանր վիճակ է լինելու, սպառումները՝ ՌԴ չի վերականգնվի: Եթե ծիրանի բերքը այս տարի քիչ էր, մի կերպ կարողացան դրանից խուսափել, ապա դեղձի ու խաղողի բերքը շատ է, իսկ դա նշանակում է, որ գինեգործներն այս տարի խաղող չեն ընդունի, քանի որ ՌԴ-ն սահմանափակել է նաեւ ալկոհոլային խմիչքների արտահանումը: Գյուղացին չի կարողանալու խաղողը հանձնել, եկամուտ ստանալ, բանկերի տոկոսները փակել, բանկային ճգնաժամի խնդիր է լինելու: Փոխհատուցող չկա, Եվրամիությունը ծիծաղելի գումար առաջարկում՝ 52 մլն եվրո, իսկ դրանով դու ոչ մի բան չես կարող անել, եւ բավականին վատ ու ծանր իրավիճակ է սպասվում աշնանը:
- Կարծում եք այս ամենի հետ մեկտեղ գազի գինը եւս կթանկանա՞:
-Չի բացառվում, որ Ռուսատանը գազի գինը կբարձրացնի: Գազի սպառման պայմանագիրը, եթե չեմ սխալվում այս տարի դեկտեմբերի 31-ով է ավարտվում, մյուս տարվա համար պետք է հայտ ներկակացնի: Եթե գազի գինը բարձրանա՝ Եվրամիության անդամներին բնորոշ լինի՝ 500-600 դոլար 1000խ/մ համար, այդ դեպքում նրանք, ովքեր ընտրել են ՔՊ –ին, եթե հունիսի 7-ին մատնաքաշն առնում էին 220 դրամով, հունվարին այդ հացը կարող են առնել 1000 դրամով եւ գոհ՝ իրենց քվարկության արդյունքներից: