Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ և դստեր հետ ու կից գրառմամբ շնորհակալություն հայտնել բոլոր իրեն աջակցողներից։
«Ես անչափ ուրախ և հպարտ եմ Հարավային Աֆրիկայում ազատ ոճի Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու համար: Ամբողջ տարին հիանալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուներն ինձ շատ էին աջակցում: Շնորհակալ եմ բոլորիդ ինձ հավատալու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող: Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։