Քաղաքականություն

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դպրոցը որևէ կերպ կապ չունենա «Լուսավոր Հայաստանի» կուսակցական նպատակների հետ

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դպրոցը որևէ կերպ կապ չունենա «Լուսավոր Հայաստանի» կուսակցական նպատակների հետ

ՀՀԿ-ի հիմնած «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա գարնանը ցույցերի պատճառով հետաձգած ընդունելությունը կշարունակի աշնանը՝ սեպտեմբեր ամսին։ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիան» էլ երեկ Հանքավանում հանձնեց ակադեմիայի շրջանավարտների ավարտական վկայականները։

Իսկ ինչո՞վ է զբաղված «Լուսավոր Հայաստանի» հիմնած քաղաքական դպրոցը, որը երկրորդն էր՝ ՀՀԿ-ի դպրոցից հետո։ Կուսկացության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Hraparak.am-ին ասաց, որ ամեն տարի դպրոցն ունենում է նույնքան շրջանավարտ, որքան հայտարարվում է ընդունելության համար տեղեր՝ ըստ հոսքերի, և յուրաքանչյուր անգամ դպրոցի պաշտոնական էջով հանդիպումները լուսաբանվում են։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դպրոցը որևէ կերպ կապ չունենա «Լուսավոր Հայաստանի» կուսակցական նպատակների հետ, դա ավելի շատ գաղափարական դպրոց է՝ ուղղված լիբերալ քաղաքականությանը, և նաև հյուրերն էլ մարդիկ են, ովքեր հաճախ չեն կիսում մեր ներքաղաքական տարբեր դիրքորոշումներ, բայց սիրով գալիս են դասավանդելու»,-ասաց Խաժակյանը՝ նշելով, որ այս տարի ևս ընդունելություն հայտարարվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image