Հասարակություն

30 տարվա մեջ նման բարդակ ես չեմ տեսել

30 տարվա մեջ նման բարդակ ես չեմ տեսել

«Մեծ ցավ եմ ապրում, ևս 15 ընտանիք սև հագավ, ևս 15 մամա բալա կանչեց»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Էն ժամանակ, որ տիկին Մարգարիտան զորամասից զորամաս էր գնում, ստուգումներ էր անում, թերություններ էր վերհանում, դա որոշ մարդկանց ձեռք չտվեց, մենք դարձանք կաբինետային աշխատողներ ու դրա արդյունքը սա եղավ: Էսօր մեկին գերեզման են ուղարկում, մեկին` բերդ, այսպես բանակը կազմաքանդվում է, մեր հզոր բանակն ենք կորցնում, իսկ բանակից թանկ ոչինչ չունենք, բանակում միայն հետընթաց, ուրիշ ոչինչ», - նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` 30 տարվա ընթացքում նման սարսափելի պայմաններում զինվորը երբեք չի ապրել. «30 տարվա մեջ նման բարդակ չեմ տեսել: Ես նման զորանոց չեմ տեսել: Չես հասկանում որն է ննջարանը, որն է ճաշասենյակը, ուղղակի սարսափելի է: Դրան անգամ չի կարելի զորանոց անվանել: Այս ամենի պատասխանատուն միանշանակ ղեկավարությունն է, սակայն պատասխան է տալու խեղճի, անճարի երեխան, սակայն  առանց վերադասի հրամանի ոչ մեկը զինվորին գոմում չէր պահի» , - խոսքը եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image