Հայաստանյան այսօրվա ներքաղաքական լարվածության շուրջ Hraparak.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։
- Այսօր ընդդիմադիր շաժման մասնակիցներն Ազատության հրապարակից երթ իրականացրեցին Շիրակի մարզ: Իշխանությունը կազմակերպել էր, որ մի խումբ գյումրեցիներ «Նիկոլ» վանկարկելով փակեն նրանց ճանապարհը: Ի՞նչ եք կարծում, ինչու են գերեվարված զինվորների ծնողները խոչընդոտում ընդդիմության մուտքը Գյումրի:
- Դե դա Նիկոլի ամոթն է, ինչ ասեմ: Եթե իրոք իրական գերեվարված ծնողներն էին, ուրեմն, ամոթ իրենց: Մեծագույն ամոթ Նիկոլին՝ այդ ամենը կազմակերպելու համար, որովհետև ես վստահ եմ, դա հենց այնպես չէր լինի: Այդ գերեվարված ծնողները, որոնք վախենում են իրենց երեխեքի վերադարձի պահանջով անգամ Կառավարության մոտ ցույց անեն, հիմա, որ ճանապարհ են փակում, պարզ է, որ հանձնարարությամբ են փակում:
- Ընդդիմության որոշ ներկայացուցիչների ելույթներից մարդիկ հիասթափվում են, գուցե դա էլ է դեր խաղո՞ւմ։ Նախօրեին նախկին квн-շիկ Արմեն Գրիգորյանը եթերում Արարատի և Շիրակի մարզի բնակչությանը թուրք էր անվանել:
- Ես ցավում եմ, որ մեր մոտ այդ հատվածականությունը տենց չարիք հանդիսացող արմատներ խրեց և բաժանեց՝ սյունեցի, արարատցի, իջևանցի, լոռեցի,արցախցի: Դա շատ ծանր, վատ բան է, դա հիվանդություն է, որից պետք է ազատվենք:
- Չեք կարծո՞ւմ, որ նման ելույթներն էլ անվստահություն են առաջացնում և շատերի՝ պայքարին չմիանալու պատճառը հանդիսանում:
-Չեմ կարծում, որովհետև ընդդիմությունն այդպիսին չի: Դատապարտելի արտահայտությունները չեմ կարծում, որ կարելի է վերագրել ամբողջ ընդդիմությանը: Դա մենք ենք անգամ մերժում, ո՞նց կարելի է ինչ-որ մի հատվածի ժողովրդի վիրավորել և ինչ-որ մի անհատի գործողություններով պայմանավորված հիասթափվել պայքարից:
- Վերջիվերջո, ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի ինչ-որ չափով հասարակության պառակտումը վերացնի և տանի դեպի միասնականություն:
- Որևիցե մեկին երբեք չի հաջողվի բոլորին հավաքել: Հավաքվելու են նրանք, ովքեր իրոք պատրաստ են իրենց կոմֆորտը մի կողմ դնել, իրենց՝ չգիտեմ այս կամ այն աստիճանի թեթև կյանքը, ապահով կյանքը մի կողմ դնել ու մտածել մի քիչ հայրենիքի մասին: Որովհետև՝ ով մտածում է հայրենիքի մասին, պետք է փողոցում լինի այնքան՝ մինչև Նիկոլը հրաժարական չտա: Այս փուլում սա է իրական հայ ժողովրդի խնդիրը, որը իրոք ցանկանում է, որ մեր երկիրը այս ծանր վիճակից դուրս գա, այս ամոթից, այս խայտառակությունից, այս դժոխքից:
- Խորհրդարանական ընդդիմությունը, եթե հաջողվի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ունի՞ հստակ ծրագիր՝ հայրենիքի փրկության: Փաշինյանը շարունակում է հայտարարել, որ նախկիններն են մեղավոր այսօրվա վիճակի համար:
- Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է: Դրա մասին վկայել են նաև բարձրաստիճան արտասահմանյան պաշտոնյաներ: Դուք չհամոզվեցի՞ք, օրինակ Հրայրի՝ ասենք գրիչի պատմությունով նաև: Ինքը հիվանդագին ստախոս է: Խնդիրն այսօր այն է, որ պետք է հասնել նրան, որ էս մարդը հրաժարական տա, որ երկիրը էս հիմար վիճակից դուրս գա: Մեր պայքարն այսօր հենց դրա համար է: Այո, մենք ունենք մեր ծրագրերը նախատեսված հենց հետոյի համար: Եթե չկարողանայինք կանխել, կասեինք՝ սիրելի ժողովուրդ, չենք կարող կանխել պատրաստվեք հավերժական խայտառակությանը:
-Տեսնո՞ւմ եք ձեր թիմում, կամ այլ քաղաքական ուժերի մեջ նոր լիդերի:
- Այնքան լավ, տաղանդավոր, ուժեղ մարդիկ են մեր շուրջբոլորը: Ու շատ-շատերին եմ տեսնում, այո, ու առանց հեգնանքի եմ սա ասում:
- Հասարակության մի հատված խոսում է այն մասին, որ արցախահայությունը չպետք է մասնակցի ընդդիմության նախաձեռնած հավաքներին և պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դուք համամի՞տ եք նրանց հետ:
- Իսկ, եթե քեսաբահայն ունի նման իրավունք, արցախահայը՝ չունի՞: Ուրեմն այդ ավել-պակաս ասողների ու գրողների երազանքն այն էր, որ Արցախը ընդհանրապես բնաջնջվեր, արցախցի չլիներ: Հետո անցնելու էին Սյունիքին, հետո՝ Վայոց Ձորին, հետո՝ Արարատին, Արմավիրին, Տավուշին, Շիրակին, Լոռիին, վերջում էլ Գեղարքունիքի մոտ բոլորը գնալու էին Սևանա լիճը ընկնեն ու խեղդվեն: Կոչ եմ անում՝ ինձ ու ձեզ, որ այն մարդիկ, ովքեր բարձր գոռում են թե ինչի եք այստեղ պայքարում՝ գնացեք սահմանին պայքարեք, իրենց անհեթեթ, տխմար արտահայտությունները չմեկնաբանենք: