Այլ

Մենք արդեն Նիկոլի ստեղծած «դրախտում» ենք․․․

Մենք արդեն Նիկոլի ստեղծած «դրախտում» ենք․․․


Երբ առավոտից իրիկուն գլուխ է  գովում,, թե բա ամեն ինչ օքեյ է՝ օդով թռնողների թիվը 19, 8 տոկոսով ավելացել է, ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է 400 տոկոսով, թոշակներն այնքան են բարձրացել, որ էլ տեղ չկա բարձրանալու, Մեդվեդևի հեգնանքն  եմ հիշում։ «Հաշվի առնելով հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը, կարելի է ուղղակիորեն դիմել եվրոպացիներին։ ԵՄ սիրում են «դրախտ մուտքի թեկնածուներին» օգնել գումարով և զենքով»։

Այո, Հայաստանը դրախտի դռներով է մտնում, մենք խաբար չենք․ Տարբեր կերպ են վերլուծում Մեդվեդևի հեգնանքը, բայց եկեք իրատեսորեն մոտենանք դրախտ արտահայտությանը։ Դրախտ բառը առնված է չակերտների մեջ, այսինքն նշանակում է դժոխք՝ «դրախտ մուտքի թեկնածուներ»։ Եթե անգամ չակերտների մեջ վերցված չլինի, դրախտն ու դժոխքը, որոնք հակադիր իմաստ ունեն, հանդերձյալ, անդրշիրիմային կյանքին է վերաբերվում։ Մեդվեդևը բառն օգտագործել է չակերտների մեջ, որը նշանակում է, որ անգամ անդրշիրիմյան աշխարհում ԵՄ թեկնածուները, նրանց հետ ժողովուրդը,  դժոխք են ընկնելու, թող չպատկերացնեն, որր ընկնելու են եդեմ- դրախտը, որը քրիստոնեության մեջ հոգու հավերժական կացարան է։ Դրախտում մարդիկ ամեն ինչ չէ որ գիտեին, և հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ անհոգ կյանքով էին ապրում։ Ինչպես Փաշինյանն է ապրում։ Նրանք չենթարկվեցին Աստծուն և կերան արգելված պտուղից, որի պատճառով զրկվեցին Եդեմից, անմահ կյանքից և ստացան ֆիզիկական մարմին։ Աստված փակեց Դրախտի դռները մարդկանց առջև, վռնդեց նրանց, իսկ դրախտի դարպասների մոտ հրեշտակ կարգեց որպես պահապան՝ հրե թրով։ Ի լուր Մեդվեդևի ասեմ, որ ժամեր առաջ Փաշինյանն ընդունել է ԵՄ հոգին ու գրառում է արել․

«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»: Այսինքն՝ ինչպես նրա հոգին մարմնով  մարդ է դառել, այնպես էլ ազգն իր պետությամբ ժողովուրդ է դառնալու։ Ազգը դառնալու է ժողովուրդ․ դա գիտե՞ք ինչ անգղային գույժ է։  «Ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչն է։ Ազգն ու պետությունը, ըստ Փաշինյանի,  ժողովուրդ են դառնալու։ Այսինքն մենք պետություն,  պետական ցուցիչ չենք ունենալու։ Լավագույն դեպքում կվերածվենք ժողովրդի կամ թափառախմբի։  Ժողովուրդը բնակչությունն է։ Չմանրամասնեմ, կարդացեք ազգի ու ժողովրդի, ազգի ու ցեղի տարբերության մասին ու կհասկանաք, թե ուր է մեզ տանում Փաշինյանը։ Մնում է Մեդվեդևին ասել, որ մենք արդեն Նիկոլի ստեղծած «դրախտում» ենք․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image