Քաղաքականություն

Նոր փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի կենսագրությունը

Նոր փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի կենսագրությունը

«Հրապարակը» ներկայացնում է սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխարտգործնախարար նշանակված կադրային դիվանագետ, արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Վահե Գևորգյանի կենսագրությունը։

Ծննդյան թիվն ու վայրը՝ 1972թ., Հայաստան, Երևան։

Կրթությունը`

1989-1994թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ,
2005-2007թթ. - Հարավային Կարոլինայի համալսարան, միջազգային հարաբերություններ (ԱՄՆ)։
Աշխատանքային գործունեությունը`
1997-2001թթ. – ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, կցորդ, երրորդ քարտուղար, այնուհետև՝ բաժնի վարիչ,
2001-2004թթ. - Չինաստանում ՀՀ դեսպանություն, երկրորդ քարտուղար,
2004-2005թթ. – ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանայի և Ասիայի վարչություն, բաժնի վարիչի պաշտոնակատար,
2007-2009թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, բաժնի վարիչի պաշտոնակատար,
2007-2009թթ. - ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն, առաջին քարտուղար,
2011-2013թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ,
2013-2017թթ.- ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն, բաժնի վարիչ,
2017-2019թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ,
2019-2021թթ․- ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։

Դիվանագիտական աստիճանը՝
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։ 

Օտար լեզուների իմացություն՝
անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն։

Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է։

2021թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image