Այլ

Ինչո՞ւ Զելենսկին որոշեց «թուքումուր» տեղալ վրաց պաշտոնյաների գլխին

Ինչո՞ւ Զելենսկին որոշեց «թուքումուր» տեղալ վրաց պաշտոնյաների գլխին

Ի՞նչ արժեն Ուկրաինայի նախագահի պատժամիջոցները Վրաստանի իշխանությունների դեմ, ինչպե՞ս են դրանք «աշխատելու»։  Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «կառավարության այն հատվածի նկատմամբ, որը Վրաստանը հանձնում է Պուտինին»։ «Մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային, աշխարհին, բոլորին՝ գործել նույնկերպ՝ գործել սկզբունքորեն»,- իր որոշումը մեկնաբանելիս գրել է նա։ Ուկրաինայի «սեւ ցուցակում» են վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Թեա Ցուլուկիանին, եւ այլք, ընդհանուր առմամբ՝ 19 անձ:  Հատկանշական է, որ Զելենսկին պատժամիջոցներ է մտցրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ՝ Թբիլիսիում եւ երկրի այլ քաղաքներում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։ Միացյալ Նահանգները նաեւ սպառնացել է «պատասխանատվության ենթարկել» նրանց, ովքեր ներգրավված են «ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքը ճնշելով»:

Մի խոսքով, Զելենսկին փորձում է ապացուցել, որ ինքն ավելի մեծ «դեմոկրատ» է, քան Բայդենն ու Բլինքենը: Բայց այն, որ նա կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ «գործել նույնկերպ», ավելի զավեշտալի է: Ի դեպ, նույն վրացական փորձագետների պնդմամբ, Թբիլիսիի դեմ պատժամիջոցներն անլուրջ են թվում, քանի որ վերջիններիս ոչ մի վնաս չի պատճառվի. սա նույնիսկ փոթորիկ չէ թեյի բաժակում, այլ՝ Կիեւի քաղաքական անպատասխանատվությունն ու անհեռատեսությունը:

Ի՞նչ է նշանակում Կիեւի նման մանկամիտ քայլը. նախ՝ ուղիղ միջամտություն մեկ այլ պետության ներքին գործերին, այսինքն՝ միջազգային իրավունքի խախտում։ Երկրորդ՝ պարզունակ զայրույթ Վրաստանի նկատմամբ, որը հյուրընկալում էր Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր լքել էին իրենց երկիրը պատերազմի պատճառով: Բացի այդ, Վրաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, բայց չգնաց Արեւմուտքի եւ Կիեւի ճնշման տակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու եւ նրա դեմ երկրորդ ճակատ բացելու քայլին։ Հարց է ծագում՝ արդյո՞ք Ուկրաինան այսօր ճիշտ վիճակում է, որ իրեն իրավունք վերապահի դասախոսել, խորհուրդ տալ Վրաստանին, եւ արդյո՞ք դա տվյալ պայմաններում հարիր է արբիտրի դերին։ 

Այնուամենայնիվ, ինչպես շատ այլ արեւմտյան երկրներ, որոնք բանավոր ժողովրդավարություն են քարոզում, հորդորում՝ չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին, նրանց տարածքային ամբողջականության եւ այլ հարցերին, ամբողջովին անտեսում են Վրաստանի ինքնիշխան իրավունքները:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image