Դեկտեմբերին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցաքննվել է «Քովիդի գործ»-ով։ Տեղեկությունը լրագրողներին ասել է նախարարը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Այս գործով անցնում է 27 անձ:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։