Միջազգային

Պուտինն ասել է, թե որ դեպքում կդադարեցվեն Հայաստանի հետ տնտեսական աշխատանքները

Պուտինն ասել է, թե որ դեպքում կդադարեցվեն Հայաստանի հետ տնտեսական աշխատանքները

Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել տնտեսության մեջ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված ամբողջ աշխատանքը, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերը մեջբերում են ռուսաական ԶԼՄ-ները։

«Մենք ստիպված կլինենք, ինչ-որ տեղ, ոչ միայն ինչ-որ տեղ, այլև մեծ հաշվով, գործնականում դադարեցնել մեր բոլոր աշխատանքները, այս դեպքում՝ Հայաստանի հետ, տնտեսական ոլորտում, որոնք կապված են ինտեգրացիոն գործընթացների հետ (եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից՝ խմբ.)», - ասել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը ներկայիս էներգակիրների գները և եվրոպական գները անհամեմատելի է անվանել Հայաստանի համար։ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև թվարկել է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից Երևանի օգուտները, այդ թվում՝ էներգակիրների գները։

«Էներգակիրների ցածր գներ։ Եվրոպայում 600 եվրո և մի փոքր ավելի քան 150՝ չեմ հիշում որքան, բայց անհամեմատելի մատչելի գին է Հայաստանի համար», - ասել է Պուտինը մամուլի ասուլիսում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image