Նախօրեին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը նոր թափ է հավաքում՝ ռազմական գործողությունները շարունակվում են։
Մենք կապվեցինք Օդեսայում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսին է իրավիճակն այս պահին։ Նա ասաց, որ նախօրեի համեմատ այսօր ավելի հանգիստ է վիճակը, կրակոց չկա, երկինքը խաղաղ է, բայց վիճակը վատ է Կիևում ու Խարկովում։ Խարկովի կեսը հոսանքազրկված է։
Օդեսայում բնակվող մեր հայրենակցուհին նշեց նաև, որ ամենուր հացի հերթեր են, ինչպես նաև՝ պատերազմի հետևանքով բարձրացել են բենզինի գները, եթե նախկինում 1 լիտրն արժեր՝ 28 գրիվնա, այժմ հասնում է 40-ի, տեղ-տեղ անգամ 45-ի, իսկ ավտոմեքենաները թույլատրում են լիցքավորել մինչև 20 լիտր՝ ոչ ավելին։ Մեր հայրենակցուհու խոսքով, երեկ երեկոյան փակ են եղել անգամ դեղատները։ Իսկ փողոցներում ամենուր խցանումներ են։
Մանրամասն՝ տեսանյութում
