Գիտե՞ք, թե մեր երկիրը երբ կսկսի «դզվել»` երբ հրաշք տեղի ունենա, եւ որոշ պաշտոնների հայտնվեն մարդիկ, որոնք վախկոտ չեն, նամուս-թասիբ, սեփական կարծիք ու սկզբունքներ ունեն, եւ որոնց համար իրենց կյանքի ամենաթանկ արժեքը պաշտոնը չէ: Ասենք, գլխավոր դատախազի պաշտոնում հայտնվի մեկը, որը ոչ թե սրսփա իրեն նշանակող վարչապետի առաջ եւ նրա ամենաանօրինական հրահանգները հնազանդ աշակերտուհու նման կատարի, այլ առաջնորդվի օրենքի տառով եւ չվախենա «ոչ» ասել վարչապետին: Եթե հայտնվեն դատավորներ, որոնք, դատավորի պաշտոնը կորցնելու վտանգն աչքի առաջ, մերժեն անմեղ մարդկանց կալանք տալու միջնորդությունները եւ կանգնեցնեն քաղաքական հետապնդումների ալիքը: Եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնին ոչ թե բախտի բերմամբ հայտնված մի ջահել լինի, այլ՝ կայացած մարդ, որը կհրաժարվի իր կառույցը Եկեղեցու դեմ արշավին մասնակից դարձնելուց եւ կմնա լոկ ԱԱԾ լիազորությունների շրջանակներում: Եթե առաջնային մանդատով ձեւավորված օրենսդիր մարմնի ղեկավարի եւ պատգամավորների աթոռներին հայտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ վարչապետի ենթակաները չեն եւ ոչ թե իրենք պետք է ենթարկվեն նրա անհեթեթ հրահանգներին, որոնց ներքուստ դեմ են, այլ նա պետք է հաշվետու լինի իրենց առաջ: Եթե իշխող կուսակցության ղեկավար մարմնում լինեն ոչ թե անհայտությունից էլիտա դարձած եւ իրենց կարգավիճակից զարմացած ուսապարկեր, այլ՝ մարդիկ, ովքեր դեմ կարտահայտվեն իրենց կուսակցության ղեկավարի ավանտյուրիստական առաջարկներին: Եթե մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հայտնվի մեկը, որը ոչ թե հիմար համաժողովներին ելույթներ կունենա եւ աշխարհով մեկ վոյաժների կմեկնի, այլ կփորձի կոնկրետ մարդկանց իրավունքները պաշտպանել` անկախ նրանց հայացքներից ու քաղաքական դիրքորոշումից:
Քաղաքականություն
Մի քանի մարդ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯