Միջազգային

Թրամփը կարևոր որոշում ունի

Թրամփը կարևոր որոշում ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» առաքելության կարճաժամկետ կասեցման մասին:

«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքների վրա... ինչպես նաև այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհին, մենք եկել ենք փոխադարձ համաձայնության այն մասին, որ քանի դեռ շրջափակումը լիակատար ուժի մեջ է մնում, «Ազատություն նախագիծ» առաքելության իրականացումը կկասեցվի կարճ ժամանակահատվածով՝ տեսնելու համար, թե արդյոք կհաջողվի վերջնականացնել և ստորագրել համաձայնագիրը»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփը մայիսի 3-ին ազդարարել էր «Ազատություն նախագիծ» գործողության մասին՝ նպատակ ունենալով օգնել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին, որոնք ձգտում են դուրս գալ այնտեղից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image