Հասարակություն

Սկսենք շներից․ Սամվել Կարապետյանը կանի, եթե թողնեն․Ավետիս Առաքելյանը՝ Գյումրիի խնդիրների լուծման ծրագրերի մասին

Սկսենք շներից․ Սամվել Կարապետյանը կանի, եթե թողնեն․Ավետիս Առաքելյանը՝  Գյումրիի խնդիրների լուծման ծրագրերի մասին

Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցը սկսեց Գյումրիում ամենաքննարկվող թեմաներից մեկից՝ թափառող կենդանիների խնդրից․«Սկսենք հենց շներից»,-ասաց նա եւ հայտարարեց, որ համայնքը փորձելու է հնարավորինս արագ կառուցել շների կացարան, ինչը, նրա համոզմամբ, էական քայլ կլինի խնդրի կարգավորման ուղղությամբ։Առաքելյանը հայտնեց, որ կա դոնոր եւ անգամ կացարանի էսքիզն է պատրաստ։

Հիշեցնենք, որ շների կացարանի կառուցման համար կառավարությունն ավելի վաղ ֆինանսավորում էր հատկացրել, սակայն շուրջ 124 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման նպատակով հայտարարված մրցույթներին շինարարական ընկերություններ չէին մասնակցել։ Արդյունքում քաղաքապետարանը ստիպված էր միջոցները վերադարձնել պետբյուջե։

Անդրադառնալով մյուս առաջնահերթություններին՝ Առաքելյանը նշեց, որ համայնքային իշխանությունների օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում նաև բնակարանաշինությունը։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանն արդեն ունի մի շարք պատրաստի նախագծեր, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նպատակ ունենալով լուծել տարիներ շարունակ կուտակված բնակարանային խնդիրները։ Մասնավորապես, նախատեսվում է Վարդ Բաղ թաղամասում գտնվող նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային շենքերից մեկի ամբողջական հիմնանորոգումը՝ համայնքային բյուջեի միջոցներով։ Վերակառուցումից հետո այն կծառայի որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, իսկ բնակարանները կհատկացվեն տնակներում բնակվող ընտանիքներին։ Բացի այդ, նույն թաղամասում համայնքային ենթակայության 14 բնակարանների վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Շինարարական մրցույթն անցկացվել է, և աշխատանքների ավարտից հետո դրանք ևս կտրամադրվեն տնակաբնակ գյումրեցիներին։ Լրագրողների հետ զրույցում Առաքելյանն անդրադարձավ նաև Գործարանային հանրակացարանի վթարային շենքի վերակառուցման հնարավորությանը։ Հարցին, թե արդյոք այդ աշխատանքներում կարող է ներգրավվել գործարար Սամվել Կարապետյանը, նա պատասխանեց. «Սամվել Կարապետյանը կանի, եթե նոր օրենքներ չընդունեն, չսահմանափակեն։ Նա բարեգործական հիմնադրամ ունի, որը նոր չի ստեղծվել։ Քաղաքի բնակչության շահերից ելնելով՝ լավ կլինի նոր օրենքներ չընդունեն ու թույլ տան․ նա պատրաստ է ամբողջն անելու»։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image