2025թ․ սեպտեմբերին Զորական և Կոթի գյուղերի մի խումբ անչափահասների կողմից Նոյեմբերյան քաղաքում խմբակային ծեծի էր ենթարկվել Նոյեմբերյանի պետական քոլեջի 17-ամյա ուսանող Ալեն Ջանվելյանը։ Այդ մասին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որը մեծ արձագանք է գտել հանրության մեջ: Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է այդ քրեական գործով դատավարությունը, մեղադրյալները 5-ն են՝ Տիգրան Ուռուտյանը, Մխիթար Բաբաջանյանը, Հայկ Աղաջանյանը, Լևոն Սարուխանյանը և Հակոբ Գասպարյանը: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այդ դատավարության վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակված է : Զանգահարեցի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայր: Տավուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արման Ժամհարյանը այդ դատավարության վերաբերյալ «Դատալեքսում» տեղեկատվության սահմանափակման , դատավարության վերաբերյալ հայտնեց՝ ընդունված կարգ է , որ գործերը քննող դատավորների որոշումներով անչափահասների մասնակցությամբ քրեական տարբեր գործերով դատավարությունները դռնփակ են կայանում, դա անչափահասների շահերի օգտին է արվում: Այդ դատավարություններին կարող են մասնակցել միայն դատավարության կողմերը:
Հասարակություն
«Հրապարակ»․ Անչափահասի խմբակային ծեծի և արժանապատվության նսեմացման գործով դատը՝ դռնփակ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯