Իշխան Սաղաթելյանն այսօր ընդիմության նախաձեռնած այլընտրանքային նիստին հայտարարեց, որ իրենք խորհրդարանում ՔՊ-ին միայնակ են թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ։
Սա արդեն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել համացանցում, որ ընդդիմությունը թողնում է, որ ՔՊ-ն «վաճառի Արցախը», իսկ իրենք ոչինչ չեն անում դա կանխելու համար՝ փաստացի խուսափելով պատասխանատվությունից։ Կոշտ արձագանքողներից մեկն էլ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էր, որը Սաղաթելյանի ասածը քաղաքական ողբերգություն էր որակել։
Hraparak.am-ի հարցին,թե ինչպե՞ս կարձագանքի այս քննադատություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Դրանք կա՞ն, հա՞։ Երբ որ դրանց անունը տալիս ենք, դրանք Նիկոլից ավելի խայտառակ են, Նիկոլից Նիկոլ են․․․ Հա, երևի իրենց անունը չեմ նշել, որ ծառայում են՝ դրանից են նեղվել։ Կարիք չկա, երբ մենք ասում ենք Նիկոլ, մենք հասկանում ենք, որ Էդմոնը իր հետ ա կամ գրպանում»։
Մանրամասն՝ տեսանյութում