Ասում են, որ մարդու ձեռագիրը չի փոխվում։ Վերջերս, երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ սրտիկներ է նկարում և ուղարկում 2018-ի էյֆորիայից դուրս եկած ժողովրդին՝ զայրացնելով նրան, անցյալի ծանոթ մի պատկեր հիշեցի։ Ուզում եմ միասին հիշենք, որ սրտիկների նկարիչը արյունով էլ է սրտիկ նկարել։ Ինչպիսի՜ արվեստ էր պետք, որ մարդ արյունով սրտիկ նկարեր։ Ես չեմ կարող ասել, թե արյունն ինչքանով էր իրական, որովհետև 2018-ից հետո դեռ ոչ մի իրական բան չեմ տեսել։ Մի քանի անգամ նույն նկարիչը հայտարարեց, որ կորոնավիրուսով հիվանդ է, բայց քանի՞ սը հավատաց․․․ Ապրում ենք մի տեսակ կեղծ հայելիների թագավորության մեջ, որտեղ ոչ մի պատկեր չի խոսում ճշմարտության լեզվով։ Նայում ու ծիծաղում ենք՝ զգալով այդ սառը տարանջատումը իրականության ու պատրանքի միջև։
Ինչևէ, վերջին ժամանակներս Փաշինյանի նկարած սրտիկներն ինձ հիշեցրին, որ գործ ունենք ոչ թե սովորական մարդու, այլ տաղանդավոր նկարչի հետ, որը թագավոր դառնալուց հետո էլ չի մոռանում նկարչությունը։ Ուզես թե ոչ, ստիպված ես նկատել, որ մարդու ձեռագիրը չի փոխվում։ Այսօր էլ նույն սրտիկներն է նկարում թոթոլ մատներով, մոռանալով, որ 2018-ը էլ երբեք չի գալու, իսկ մենք՝ դիտորդներս, հասկանում ենք՝ ժամանակն ու միջավայրը փոխվել են, բայց ստեղծագործողի հիմնական բնույթը նույնն է։ Անգամ եթե սրտիկները արյունով ներկի, մարդիկ գիտեն, որ դա պատկեր, պատրանք է՝ առանց ջերմության ու բաբախյունի սառը պատկեր։