Քաղաքականություն

ՀՀ-ն նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին Կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական ու կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image