Այլ

Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը

Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը

Առաջիկա րոպեներին Խոջալուում (Իվանյան) տեղի կունենա արարողություն՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապհների դուրս գալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսպիսով, մայիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը պաշտոնապես կլքի օկուպացված Արցախը։

Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո։ Պեսկովը հավելել էր նաև, որ խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարությունները։

Հիշեցնենք` ՌԴ խաղաղապահներն Արցախում էին տեղակայվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունից հետո։
Խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Սակայն 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանը նոր ագրեսիա իրականացրեց` լայնամասշտաբ հարձակում սկսելով Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Այնուհետև սկսվեց արցախցիների բռնի տեղահանումն ու Արցախը հայաթափվեց։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image