Այլ

Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը

Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը

Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդակից դարձնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակներում հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց տարբեր երկրներից ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման առիթով և հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման կրթական ծրագրերը նպատակաուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության ու կրթության ապահովմանը, ազգային և հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել իրենց աշխարհասփյուռ համայնքների ու ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image