Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել եւ քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։ Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչեւ Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։ Կա մեկ այլ նրբություն եւս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»: Պատժիչ գործողությո՞ւն էր ԱՄՆ-ի կողմից՝ «կարմիր քա՞րտ»: «Պատժիչ կարելի է ասել, բայց որեւէ գույնի քարտի խնդիր չկա»: Տեղեկություն տարածվեց, որ այդ ծրագիրը փոխարինվելու է «ժողովորդին խաղաղության նախապատրաստելու» ծրագրով, ինչը փախստականների վերադարձ է նաեւ ենթադրում։ «Շատ հավանական է, որ այդ ծրագիրը դառնա խաղաղության նախապատրաստման, հետաքրքիրն այլ բան է, որ մեր ժողովրդին «պատրաստում» են, Ադրբեջանին` ոչ, ինչն ամբողջովին տեղավորվում է դեսպան Միլզի՝ հրաժեշտից առաջ արած հայտարարության մեջ»: Նոր ծրագրով տրամադրվելիք գումարը նո՞ւյնն է լինելու։ «Ականազերծման համար տարեկան 1-1,5 մլն դոլար էր հատկացվում, չի բացառվում, որ խաղաղության նախապատրաստման գումարն ավելի մեծ լինի»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Որն է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը
Ամենաընթերցված
Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավ...
Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին... (եթե չգիտեիք, իմացեք) Հետընտրական Հայաստանո...
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյա...
Կարճատեև հիվանդությունից հետո մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհա...
Ղրիմում սարսափելի վիճակ է Կիևի հարձակումից հետո․ ն...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և բռնակցված Ղրիմո...
Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքա...
×
❮
❯