Անգամ քաղաքագիտությունից, աշխարհաքաղաքական վերլուծություններից հեռու քաղաքացիները կարող են մի շարք պարզ փաստեր համադրել ու բարդ խնդիրներից գլուխ հանել` չտրվելով իշխանական մանիպուլյացիաներին: Դեռ 2020 թվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից պարզ դարձավ, որ հաղթող կողմն այլ պահանջներ էլ ունի մեզնից: Դրանցից մեկը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ ուղիղ կապն էր` Մեղրիով, մյուսը Տավուշից գյուղերն էին, որոնց մասին այդ օրերին խոսք գնաց, բայց փաստաթղթից հանվեց այդ պահանջը: Մեղրիով ճանապարհի երաշխավորը պետք է Ռուսաստանը լիներ, բայց հայկական կողմը շատ վճռական էր տրամադրված, եւ անգամ այն ժամանակ, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, ու ակնհայտ էր, որ դրա բացումը կարող էր իրականացվել Մեղրիով ճանապարհը տալուց հետո, հայկական կողմը չտվեց միջանցքը, այլ հայտարարեց, որ դա կարմիր գիծ է մեզ համար: Հետագա տարիներին Նիկոլ Փաշինյանը բազում քարտեզներ գծեց ու ցուցադրեց, բազում ելույթներ ունեցավ, թե` եկեք բոլոր ճանապարհներն ապաշրջափակենք, որտեղով ուզում եք` եկեք-անցեք-գնացեք, մեկի տեղը պատրաստ ենք չորս ճանապարհ ձեզ առաջարկել, մենակ Մեղրին չուզեք: Չանցավ: Ադրբեջանը Մեղրին էր ուզում եւ, ի վերջո, ստացավ այն: Նիկոլ Փաշինյանը փորձեց դա ներկայացնել որպես կամովին զիջում, որ դա միջանցք չէ` Թրիփ է, որ Թրամփն է դրան անձնական երաշխավոր կանգնում, որ դրանով միլիարդներ են հոսելու մեր տնտեսություն եւ այլն: Բայց փաստ է, որ այլեւս ճանապարհների ապաշրջափակումից չեն խոսում, «Խաղաղության խաչմերուկն» այլեւս վիրտուալ տերմին է, Հայաստանով անցնող խաչաձեւ ուղիների քարտեզներն այլեւս ասպարեզում չկան: Հիմա ջանքեր են գործադրում՝ մի քանի գնացք բեռ բերեն Հայաստան, որ ցույց տան, թե մենք միայն «տվող» չենք, նաեւ` «ստացող» ենք:
Քաղաքականություն
Կարմիր միջանցքը
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯