Հրազդանի երիտասարդները նախաձեռնել են օգնել քաղաքում ապրող միայնակ թոշակառուներին: Նախաձեռնությունը՝ Լևոն Ստեփանյանինն է, ով hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են խմբով մի փոքր աջակցություն ցուցաբերել միայնակ ապրող թոշակառուներին. «Այս կիրակի այցելելու ենք 20 միայնակ ապրող թոշակառուների, որոնք ապրում են Հրազդանի տարբեր թաղամասերում: Մեզ հետ տանելու ենք բացառապես առաջին անհրաժեշտության պարագաներ: Քանի որ վիրուսի թիրախային խումբ են համարվում 60 տարեկանից բարձր քաղաքացիներ, ուստի մենք փորձելու ենք, այնպես անել, որ տարեցները տանը մնան, ամեն մանրուքի համար խանութ չհասնեն: Խումբն ունի իդրամ հաշիվ ` ID 668456319 , որին կարող եք 100 դրամից սկսած, որքան ցանկանում եք գումար փոխանցել։ Ովքեր ցանկանում են կտրոնները կարող են նկարել և տեղադրել մեկնաբանությունում: Այս պահին ունենք 50. 000 դրամ, կհավաքենք մինչև կիրակի առավոտ»: Ստեփանյանը նշեց, որ երիտասարդները չեն հավաքել ու քննարկել, այս ամենը կազմակերպվել է միայն օնլայն տարբերակով, եւ իրենց 2-3 հոգանոց խումբը, պահպանելով հիգիենիկ բոլոր նորմերը, մեծահասակներին ուղղակի փոխանցելու է ապրանքները:
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯