«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով տարբեր համայնքերում իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին։
«Մարզերում իշխանության ներկայացուցիչները ամբողջ ուժով զբաղված են “«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով։ Ուզում եմ հասկանալ, ձեզ փոքր ժամանա՞կ են դպրոցում շատ ճնշել, թե՞ սա կրթական ոլորտի հերթական կարևորագույն «բարեփոխման» կարճ ճանապարհն է դեպի անդունդ։ Իսկ ձեր դաստիարակությամբ մեկ ամսից կզբաղվեն «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավարները»,-գրել էր Առաքելյանը։
Նրա գրառման տակ արձագանքել էր Չարենցավան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու Վարդան Մակինյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք Չարենցավան համայնքում կա՞ նման դեպք։
«Եթե կան, խնդրում եմ ասեք, ես էլ եմ թեկնածու «Միասնական համայնք» դաշինքում, խոստանում եմ հստակ տեղեկության դեպքում բարձրացնել այդ հարցը տեղում, կապ չունի քաղաքական տարբեր հայացք ունենալը»,-գրել է Մակինյանը։ Առաքելյանը, սակայն չէր արձագանքել մրցակից թեկնածուի գրառմանը։ Չարենցավանում ևս, «Եթե կան, խնդրում եմ ասեք, ես էլ եմ թեկնածու «Միասնական համայնք» դաշինքում, խոստանում եմ հստակ տեղեկության դեպքում բարձրացնել այդ հարցը տեղում, կապ չունի քաղաքական տարբեր հայացք ունենալը»,-գրել է Մակինյանը։ Առաքելյանը, սակայն չէր արձագանքել մրցակից թեկնածուի գրառմանը։ Չարենցավանում ևս,
Մենք զանգահարեցինք Մեսրոպ Առաքելյանին՝ պարզելու, թե կոնկրետ ո՞ր համայնքերում և ո՞ւմ կողմից ճնշումների մասին է խոսքը, խնդրեցինք մի փոքր մանրամասնել։ Առաքելյանը մեր զրույցի պահին Արցախի ճանապարհին էր գտնվում, և կապի խնդիր կար, հասցրեց միայն ասել հետևյալը․ «Ընդհանուր, գրեթե բոլոր տեղերում էլ, ցուցակների ձևավորման ընթացքում, այսինքն՝ երբ որ մարդիկ ավագանու անդամի թեկնածու էին դառնում, փորձել են տարբեր խոչընդոտներ կիրառել ցուցակում ընդգրկվելու տեսանկյունից, իսկ ցուցակը հրապարկվելուց հետո էլ դրանք շարունակվում են՝ «սպառնալով», որ աշխատանքից կազատեն»։ Սակայն չցանկացավ կոնկրետ օրինակներ բերել և անուններ նշել՝ ասելով. «Հաշվի առնելով, որ մեր թիմակիցների համար նման սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենում, դրա համար զերծ ենք մնում որևէ կոնկրետ օրինակներից»։
Կապն ընդհատվեց ու այլևս չկարողացանք կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի հետ։