Ժամանց

Համալրումներ «Նոայի» մարզչական շտաբում

Համալրումներ «Նոայի» մարզչական շտաբում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» մարզչական շտաբում տեղի են ունեցել համալրումներ:

Ֆեդյա Կուլագլիչ
Դարպասապահների մարզիչ

Բոսնիացի մասնագետը նախկինում աշխատել է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է Քուվեյթը ներկայացնող «Ալ Սալմիյան»։

Յակշա Շկոմռլ

Ֆիզպատրաստության մարզիչ

Խորվաթ մասնագետն իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է խորվաթական Սպլիտի «Հայդուկում»։

Դանիել Կաստրո

Ֆիզպատրաստության մարզիչ

Մեր նոր ֆիզպատրաստության մարզչի վերջին ակումբը եղել է բրազիլական «Բոտաֆոգոն», որի հետ Կաստրոն մասնակցել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Ռոմեո Միտրովիչին (դարպասապահների մարզիչ) և Միսլավ Յուրիչևիչին (ֆիզպատրաստության մարզիչ) կատարած աշխատանքի համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image