Այլ

Քանի՞ ադրբեջանցի է զոհվել Թուրքիայի երկրաշարժի հետևանքով

Քանի՞ ադրբեջանցի է զոհվել Թուրքիայի երկրաշարժի հետևանքով

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված Ադրբեջանի քաղաքացիների թիվը հասել է 10-ի, հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ն։

Բացի 6 քաղաքացիներից, որոնց ինքնությունն ավելի վաղ պարզվել էր, նույնակացվել է ևս չորս քաղաքացի ինքնություն։

Սպասվում է, որ նրանց մարմինները Ադրբեջան կհասցվեն փետրվարի 16-ին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 36 հազար մարդ, տուժել ավելի քան 105 հազար քաղաքացի։

Միաժամանակ, Թուրքիայում երկրաշարժի գոտում բնակվող Ադրբեջանի ևս 9 քաղաքացիների ճակատագիրն անհայտ է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

«Դժվար է ճշգրիտ թիվ ասել, քանի որ դրանք անընդհատ փոփոխվում են», - ասել է Հաջիզադեն:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image