Հայկական ծագումով լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի։ Այն վերնագրված է «Միսյե Ազնավուր»,
Մեծ հայի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի թողարկումը նախատեսված է 2024 թվականին։ Այս մասին հայտնում է Հայկական կինոընկերությունը։
Նախագիծը մշակվում է 2020 թվականից՝ Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի եւ ռեժիսոր Մեհդի Իդիրի հետ համագործակցությամբ։ Նախագիծը ղեկավարում է ֆրանսիացի պոետ եւ երգերի խոսքերի հեղինակ Ֆաբիեն Մարսոն, որը հայտնի է որպես Grand Corps Malade, իսկ պրոդյուսերը՝ Kallouche Cinema եւ Mandarin & Compagnie ընկերությունները։ Կալուշը, ով աշխատել է Էրիկ եւ Նիկոլա Ալթմայերների հետ, ամուսնացած է հանգուցյալ շանսոնյեի դստեր՝ Կատյա Ազնավուրի հետ:
Grand Corps Malade-ն ու Մեհդի Իդիրը նախկինում միասին աշխատել են այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Հիվանդները» եւ «Դպրոցական կյանքը»: Շառլ Ազնավուրը եւ Grand Corps Malade-ն 2010 թվականին միասին ձայնագրել են «Tu es donc j'apprends» երգը, որը Շառլ Ազնավուրը խնդրել է Grand Corps Malade-ին գրել իր համար։
Հայտնի է նաև, որ Թահար Ռահիմը, ով «Մարգարեն» եւ «Մավրիտանացին» ֆիլմերում գլխավոր դերերի համար ստացել է BAFTA եւ «Ոսկե գլոբուս» անվանակարգեր, այս ֆիլմում կմարմնավորի Շառլ Ազնավուրին, գրում է Variety-ն։
Նկարահանումները կսկսվեն ամռանը, իսկ պրեմիերան նախատեսված է 2024 թվականին՝ ի հիշատակ Ազնավուրի հարյուրամյակի։
Ֆիլմը պատմում է 1950-ականներին Ազնավուրի համբավ ձեռք բերելու եւ շատ հայտնի արտիստների հետ նրա բարեկամության մասին, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ, ով նրան հյուրախաղերի է տարել Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ:
Ի դեպ, ըստ Կալուշի, Ազնավուրն իր օրհնությունն է տվել՝ նկարահանել կենսագրական ֆիլմը, նախքան իր մահը՝ 2018-ին․
«Նա տպավորված էր «Հիվանդները» ֆիլմով, եւ երբ ես նրան ասացի, որ մի օր ուզում եմ ֆիլմ նկարահանել իր կյանքի մասին, նա անմիջապես ասաց՝ այո», - ասել է Կալուշը Variety-ին՝ հավելելով, որ Ազնավուրի գաղափարն է, որ իր կենսագրական ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին մասի վրա՝ «զրոյից մինչեւ փառք»։
Հավելենք, որ աշխարհահռչակ հայ արտիստը, բացի երգարվեստում ծավալած շռնդալից գործունեությունից, նկարահանվել է նաեւ ավելի քան 60 ֆիլմերում։ CNN-ը նրան անվանել է «Դարի արտիստ» 1998 թվականին, իսկ 2017 թվականին նա աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Կալուշն ասել է նաև, որ Ռահիմը կատարյալ դերասան էր Ազնավուրին մարմնավորելու համար, քանի որ նրանք շատ ընդհանրություններ ունեն՝ «նույն զգայունությունը, մղումը եւ կիրքն իրենց աշխատանքի հանդեպ, ինչպես նաեւ չար հայացքը»: Հաջողության հասնելու համար նա նույնպես պետք է հաղթահարեր դժբախտությունները։
Ֆրանսիայում ներգաղթյալ ծնողներից ծնված Ռախիմը, ինչպես Ազնավուրը, մեծացել է երկրի հյուսիսում գտնվող մեծ ընտանիքում: 28 տարեկանում նա իր առաջընթացը գրանցեց «Մարգարեն» ներկայացմամբ, որը մրցանակ ստացավ Կաննի կինոփառատոնում, առաջադրվեց «Օսկար»-ի, որը նրան արժանացրեց «Սեզար» մրցանակի: