Հասարակություն

Ինչ կլիներ, եթե Փաշինյանը բալետ պարեր, կամ` հոկեյ խաղար

Ինչ կլիներ, եթե Փաշինյանը բալետ պարեր, կամ` հոկեյ խաղար

Երևանի քաղաքապետարանը շռայլ, թագավորական նվեր է արել Երևանի «Հայաստան» մարզական միության հեծանիվի մարզադպրոցին՝ քաղաքի բյուջեից հատկացրել է ոչ ավել, ոչ պակաս  50 մլն դրամ: Համապատասխան կարգադրությունը Տիգրան Ավինյանը ստորագրել է ապրիլի 23-ին: Գումարը հատկացվել է «Աջակցություն համայնքային եւ ոչ համայնքային կազմակերպություններին» ծրագրի շրջանակներում եւ ձևակերպված է «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով:  

Պատկերացնելու համար նվիրատվության չափը, նշենք, որ մոտավորապես այդքան գումար՝ 51 մլն դրամ կառավարությունը 2024 թվականին հատկացրել է ամբողջ Սյունիքի մարզին՝ զարգացման ծրագրերի համար: Այսպիսի աննախադեպ աջակցություն ոչ մի առանձին մարզաձեւի չի տրվել: Հասկանալի է, որ հեծանիվի մարզադպրոցի առավելությունը մյուսների հանդեպ այն է, որ վարչապետ Փաշինյանը հեծանիվ է քշում եւ հայտարարում է. «Կեցցե հեծանիվը»: Եթե Փաշինյանը, ասենք, բալետ պարեր, կամ հոկեյ խաղար, Ավինյանն այդ գումարը կնվիրեր  բալետի եւ հոկեյի զարգացմանը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image