Մամուլում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հրապարակումից հետո էլ դեռ չկա որոշակիություն օպտիմալացման հարցում։ Քանիցս գրվեց, որ մշակույթի նախարարությունը միավորվելու է կրթության եւ գիտության նախարարությանը, այն դառնալու է սուպերնախարարություն։
Մեր տեղեկություններով՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով են միանալու այդ նախարարությունները, ըստ ամենայնի՝ օպտիմալացման հարցը կձգձգվի։
«Առնվազն մեկ փոխնախարար կլինի մշակույթի ոլորտից, հնարավոր է, որ լինի երկու փոխնախարար, կպահպանվեն մշակույթի ոլորտին վերաբերող վարչությունները, իսկ կրկնվող գործառույթները կօպտիմալացվեն։ Իսկ կրճատումներին վերաբերող խոսակցությունները առայժմ նման են «ձուկը ջրում բազար անելուն, քանի որ որոշակի ոչ մի բան հայտնի չէ, դեռ կարծիքներ պետք է ներկայացվեն, քննարկվեն»,- նշեց մեր աղբյուրը։