Այլ

Ո՞ր ամերիկյան բազան կլինի հաջորդ թիրախը Իրանի համար

Ո՞ր ամերիկյան բազան կլինի հաջորդ թիրախը Իրանի համար

Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իր հպատակների, արտասահմանցի հյուրերի և զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելու նպատակով փակում է իր օդային տարածքը:

«Քաթարի՝ մեր քաղաքացիների, օտարերկրյա բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ծառայությունները հայտարարել են պետության օդային տարածքում օդային երթևեկության դադարեցման մասին: Այս միջոցառումները ձեռնարկվել են մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների հետ մեկտեղ՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին», - ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ:

Պարզվում է, որ իզուր չէր Քաթարը նման հայտարարությամբ հանդես եկել: Ամերիկյան Fox News հեռուստաալիքը այսօր հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է հարվածել Քաթարի ամերիկյան ավիացիոն բազային Ալ Ուդեյդին:
Քաթարում գտնվում է Ալ Ուդեյդի ավիաբազան, որտեղ տեղակայված են մոտ 10,000 ամերիկացի զինվորներ։ Միացյալ Թագավորության Կատարի դեսպանատունն էլ է նմանատիպ նախազգուշացում է տվել ԱՄՆ-ից հետո։
Հիշեցնենք, որ Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ին, այն բանից հետո, երբ ամերիկյան B-2 ռմբակոծիչները 14 բունկերային ռումբ նետեցին իրանական երեք միջուկային օբյեկտների վրա։ Դրանցից ամենակարևորը՝ Ֆորդոուն, եթե ուրանը իրանցիներն այնտեղից ավելի վաղ դուրս բերած չլինեին, մեր տարածաշրջանի համար կդառնար երկրորդ Չեռնոբիլ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image