Շրթունքների շարժումները կարդալու փորձագետը վերլուծել է «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա կնոջ՝ Բրիժիթ Մակրոնին ուղղված ողջույնի խոսքերը։ IrishStar-ի փոխանցմամբ՝ նախագահ Թրամփը ասել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ «պատրաստ է այսօրվա երեկոյին», իսկ հետո հավելել է, որ ուրախ է նրան տեսնել։ Դրանից հետո արդեն տեղի է ունեցել կարճ ձեռքսեղմում։ Հետո արդեն նախագահ Թրամփը ողջունել է Բրիժիթ Մակրոնին։
Փորձագետը Ջերեմի Հիքլինգը ասել է, որ նախագահ Թրամփը կարճ ձեռքսեղմում է արել Բրիժիթ Մակրոնի հետ եւ նաեւ՝ կարճ զրույց ունեցել՝ առանց նրա ձեռքը թողնելու։ «Ողջույն թանկագինս»,- վերծանել է Հիքլինգը Թրամփի շուրթերի շարժումը։ Պարբերականը զարմանք է հայտնել նման ջերմ խոսակցության առիթով, հաշվի առնելով, թե նախկինում ինչ է խոսել Թրամփը Մակրոն ամուսինների մասին։