Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը: Նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց է եւ անհանդուրժող, այլեւ, կարելի է ասել, գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա: Գրաքննում է նման նյութերը, արգելել է ցեղասպանության թեման շոշափել: Իսկ հարեւաններին ուղղված «սերը» բացատրում է նրանով, որ չի ուզում թույլ տալ, որ «Ալիսի նման» որդեկորույս մայրերի թիվն ավելանա։ Քոլոյանի պաշտոնավարումից հետո Ռադիոյում, ըստ աշխատակիցների, զզվելի, ապազգային, հակահայ մթնոլորտ է ձեւավորվել: Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել սոցցանցերի սեփական էջերում, եւ դա աշխատանքային պայմանագրի կետ է դարձել։ Քոլոյանը գալու օրվանից կամայական ազատումներ է անում, իրավաբանական վարչության պետին է ամիսներ առաջ կամայական նախազգուշացումներից հետո ազատել, հաստիքը կրճատել, եւ օրերս այդ հրամանը դատական կարգով անվավեր է ճանաչվել։ Բաժնի պետերից երկուսին ասվել է, որ իրենցից մեկը պետք է մնա․ թող որոշեն` ով: Բոլորը մազից կախված սպասում են, որ հաջորդ գործազուրկն իրենք են լինելու: Իսկ ինքը` տնօրենը, անչափ մեծ սեր ունի գործուղումների նկատմամբ․ մեկ տարվա մեջ անհաշիվ գործուղումների է մեկնել: Ռադիոն քանդելու համար նրան քարտ-բլանշ է տրված եւ լայն լիազորություններ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք․ Ծառուկյանը հայտարարու...
Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լ...
Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է ՖԲ-ում ստատուս գրելու...
Գրել էինք, որ այսօր ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Պարզվում է, որ ՔԿ֊ն նրան մեղա...
Փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանց...
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ԿԸՀ-ի շենքի մոտ նախ...
Ա՜յս աստիճանի ցինիկ...
Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...
×
❮
❯