Հասարակություն

Ստեփանակերտը քաղաք ուրվական է, ինչպես են ադրբեջանցի խուլիգանները ծաղրում հայ ծերունուն. տեսանյութ

Ստեփանակերտը քաղաք ուրվական է, ինչպես են ադրբեջանցի խուլիգանները ծաղրում հայ ծերունուն. տեսանյութ

Ադրբեջանական կայքերը տարածում են արդբեջանացող Ստեփանակերտի կադրերը, որտեղ լայնածավալ շինարարություն է ընթանում: Բազմաթիվ գեղեցիկ ու բարեկարգ շենքեր արդեն քանդվել են, դրանց փոխարեն անհամեմատ մեծ, անճոռնի, անճաշա շինություններ են կառուցվում՝ ադրբեջանական մշակույթի ավադույթներով: Ամենուրեք դաջում են Խանքենդի անվանումը, որ Ստեփանակերտը ջնջեն ցուցանակներից ու մարդկանց հիշողությունից: Քաղաքի կենտրոնական հրապարակում, որը նախկնիոմ կոչվում էր Վերածննդի հրապարակ, իսկ հիմա՝ «Հաղթանակի հրապարակ» են կոչել, չորս հարկանի «Կոնգրես» կենտրոն են կառուցում` իր հյուրանոցով, ռեստորաններով: Ղարաբաղի շրջանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության գլխավոր վարչության շենքը, որտեղ նախկինում Արցախի Ներքին գործերի նախարարությունն էր, նույնպես սկսել են քանդել: Տեսանյութերից ակնհայտ է, որ փորձ է արվում Արցախի մայրաքաղաքին ադրբեջանական դիմագիծ հաղորդել: Սակայն քաղաքն ամայի է`փողոցները դատարկ են, հատուկենտ մարդիկ են երևում կադրերում:

Ըստ պաշտոնական տվյալների, Ստեփանակերտում մոտ 15 հազար բնակիչ կա, իսկ ոչ պաշտոնական հավաստի տվյալներով՝ այստեղ մոտ 500 ադրբեջանցի է ապրում՝ շինարարներ, ոստիկաններ, զինվորականներ ու բանվորներ` իրենց ընտանիքներով:

Ստեփանակերտը ադրբեջանցիները վերածել են «ուրվական քաղաքի»: Տները  դատարկ են, ենթակռուցվածքներն ամբողջությամբ վերականգնված չեն, վերաբնակեցումն էլ դանդաղ է ընթանում, եթե չասենք` առհասարակ չի ընթանում, որովհետեւ ադրբեջանցիները խուսափում են գալ եւ հաստատվել Արցախում: Հավանաբար ներքին համոզմունքը, որ սա հայերի հողն է, խանգարում է եւ կարծում են, որ ամեն դեպքում այդ վերաբնակեցումը ժամանակավոր է լինելու: 

Ստույգ տվյալներ չկան, թե քանի հայ է մնացել այսօր Ստեփանակերտում: Օրերս Տիկ-Տոկ հարթակում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են մի խումբ անչափահաս ադրբեջանցի տղաներ ծաղրում ու հարվածներ հասցնում հաշմանդամ, հիվանդ հայ ծերունուն, որը չի կարողացել տեղափոխվել Հայաստան եւ չի կարողանում պաշտպանվել խուլիգանների ոհմակից: Ադրբեջանական կայքերը հաճույքով տարածում էին այս նյութը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image