Այսօր, ժամը մոտավորապես 12։00-ի սահմաններում ադրբեջանցիները կրակ են բացել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Մարզպետի խոսքով՝ այս պահին կրակոցներ չկան, վիճակը վերահսկելի է, հայկական կողմը տվել է համարժեք պատասխան։
Մեր տեղեկություններով՝ հայկական կողմն ունի մեկ զոհ, սակայն Թևոնյանը հրաժարվեց տեղեկություն հայտնել՝ ասելով. «Նման հարցի չեմ պատասխանի»։