Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանական մեծ ուժեր տեղակայվեցին Ազգային ժողովի շենքի տարածքում։ Այնտեղ քիչ անց հայտնվեց նաև ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը։
«Հրապարակի» լրագրողի այն հարցին, թե տեղյա՞կ է, որ լուսաձայնայիններ են տեղադրվել Ազգային ժողովի տարածքում, Գեղամ Մանուկյանն ասաց․
«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն թույլիկ, տեղեկատվություն չունեցող ծառայություն է։ Երեկվանից հայտնի դարձավ, որ մի խումբ մեր ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր։ Թեև պաշտոնապես մի անգամ իմ հարցին ի պատասխան ԱԱԾ-ից ասել էին, որ նման ծրագիր չեն բերել։ Որ առնվազն գաղտնալսեին, կհասկանային, որ Նիկոլի նման չենք, որ ժողովրդին տանենք ոստիկանների բերանը և սադրենք, ինչպես արեց ժամանակին։ Այսքան խեղճ ու կրակ ոստիկաններ ամբողջ Հայաստանի տարբեր մարզերից միլիոններ ծախսելով բերել-լցրել է այստեղ»։