Մենք, իհարկե, Բաքվի «արդարադատությունից» չնչին ակնկալիք չունեինք, եւ այս դատավճիռները, որոնք երեկ արձակվեցին Ադրբեջանի դատարանի կողմից, կանխատեսելի էին, ու այդ պատժաչափն էլ ոչինչ չի նշանակում, որովհետեւ ակնհայտ է՝ դատվում են հայրենիքին, Արցախին ծառայություններ մատուցած անմեղ մարդիկ, դատվում է հայ ժողովուրդը, սա դատավճիռ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եւ միայն չհայը կարող է սա ընդունելի համարել։ Բայց այս ամենի մեջ մի բան է սարսափեցնում։ Իբրեւ թե խաղաղության ճանապարհով գնացող Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը ձեւացնում են, թե սա կապ չունի խաղաղության գործընթացի հետ։ Բայց այն, որ Ալիեւը ձեւացնում է՝ նորմալ է, իսկ ինչո՞ւ է նման կերպ պահում իրեն, ոչ բարով՝ Հայաստանի ղեկավար կոչվողը։ Ինչո՞ւ է նա դատավճիռների արձակման նախորդ օրը գնում Աբու Դաբի՝ հրճվալից դեմքով կանգնում հայասպան Ալիեւի կողքին, բռնում նրա ձեռքը, ինչ-որ մրցանակ ստանում, որը երկու «արյունակից եղբոր» նման համատեղ են ստանում։ Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դատավճիռները համաձայնեցված են եղել նրա հետ։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ Ալիեւի ձեռքը բռնողը, շնորհակալություն հայտնողը (հայտնողները) այս դատավճիռների եւ մեր հայազգի գործիչների խոշտանգումներին հավասարապես մասնակից են ու աջակցում են Ալիեւին, որ նրանց դատի ու պահի Բաքվում։ Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ սա արվում է նաեւ այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերարտադրվեն եւ իրական մրցակից չունենան, չէ՞ որ արցախցի գործիչները կարող էին նաեւ արժանի մրցակիցներ լինել։ Իսկ կարո՞ղ են ոմանք ենթադրել, որ Հայաստանի ղեկին նստած մարդիկ ոչ միայն այս՝ հայազգի գործիչներին բանտում խոշտանգելու եւ ցմահ դատելու հարցում են համագործակցում մեր թշնամու հետ, այլ նաեւ՝ ուրիշ հարցերում։
Քաղաքականություն
Կարո՞ղ ենք ենթադրել
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
×
❮
❯